Ֆրանսիան` ինքնորոշման իրավունքի կիրառման աջակից
«Առավոտը» հրապարակել է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի հոդվածը` Մարտի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի հայտարարության վերաբերյալ: Վերջինս Ֆրանսիայի խորհրդարանում պատասխանելով ԼՂ վերաբերյալ հարցին` իր խոսքը եզրափակել է` ընդգծելով, որ «անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքն է»:
Այս հայտարարությունը հերթական անգամ անհանգստություն առաջացրեց Բաքվում, եւ Փարիզում Ադրբեջանի դեսպանի գործադրած ջանքերի արդյունքում Ֆրանսիայի արտգործնախարարությունը լրացուցիչ մեկնաբանություն տվեց Ժյուպեի հայտարարության վերաբերյալ: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեսպանին Ֆրանսիայի արտգործնախարարությունից փոխանցել են, որ «Ալեն Ժյուպեն, ծանոթանալով իրեն ուղղված նամակի բովանդակությունը, եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած սկզբունքների միջեւ որեւէ աստիճանակարգում առկա չէ»:
Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկը վերահաստատեց ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջեւ որեւէ հիերարխիայի բացակայությունը:
…Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Ֆրանսիայի արտգործնախարարը, որը պետական բարձր պաշտոններում աշխատանքի բազմամյա փորձ ունի և հեղինակավոր քաղաքական գործիչ է, ամենևին էլ պատահաբար չի առանձնացրել ինքնորոշման իրավունքը որպես հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունք։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում