Լևոն Արոնյանը` «Ամբերում»
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող շախմատային «Ամբեր» մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը «կույր» և արագ պարտիաներում ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: «Կույր» շախմատի մրցաշարային աղյուսակում հայ գրոսմայստերը 2,5-ական միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ արագ շախմատում նա վաստակել է 2 միավոր և 2-4-րդ տեղերն է կիսում Վիշվանաթան Անանդի ու Վեսելին Տոպալովի հետ:
Այսպիսով` Լևոն Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և այդ ցուցանիշով ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նրան հաջորդում է Մագնուս Կառլսենը, ով նույնպես իր ակտիվում 4,5 միավոր ունի:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն է:
«Կույր» շախմատ
3-րդ տուր. Լևոն Արոնյան-Մագնուս Կառլսեն 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 b6 4. g3 Ba6 5. b3 Bb7 6. Bg2 Bb4+ 7. Bd2 c5 8. O-O O-O 9. Bc3 Na6 10. Bb2 cxd4 11. Nxd4 Bxg2 12. Kxg2 Qc7 13. Nf3 Be7 14. Nc3 Nc5 15. Qd4 Qb7 16. Rfd1 Rfd8 17. Rac1 Rac8 18. Kg1 d6 19. Qe3 a6 20. Nd4 Bf8 21. Qf3 Qxf3 22. Nxf3 Rb8 23. Nd4 Rdc8 24. f3 g6 25. Kf2 Bh6 26. e3 Bg7 27. Ke2 Kf8 28. Rd2 Ne8 29. Rcd1 Be5 30. g4 Rb7 31. g5 Bg7 32. Ba3 Kg8 33. h4 h5 34. Rc1
Rbc7 35. Rcd1 Rb7 36. Rc1 Rbc7 37. Rcd1 1/2:1/:2
Արագ շախմատ
3-րդ տուր. Մագնուս Կառլսեն-Լևոն Արոնյան 0,5:0,5
1. c4 g6 2. d4 Nf6 3. Nf3 Bg7 4. g3 O-O 5. Bg2 c6 6. O-O d5 7. Qa4 a6 8. Bf4 Be6 9. cxd5 cxd5 10. Qb3 Ra7 11. Ne5 Ne4 12. Rd1 Nd7 13. Nc3 Nxc3 14. Qxc3 Ra8 15. Qb3 a5 16. Bxd5 a4 17. Qxb7 Rb8 18. Nxf7 Rxb7 19. Nxd8 Bxd5 20. Nxb7 Bxb7 21. Rac1 Bd5 22. Rc7 Rd8 23. a3 Kf7 24. Rd2 Nf6 25. f3 Bb3 26. Be5 Ne8 27. Rc5 Bxe5 28. Rxe5 Nd6 29. Rc5 Nc4 30. Rd3 Nxb2 31. Re3 Rxd4 32. Rc7 Be6 33. Ra7 g5 34. Rc3 Rc4 35. Re3 Rc2 36. Re4 Rc3 37. h4 h6 38. hxg5 hxg5 39. Ra6 Ba2 40. Ra7 Be6 41. Ra6 Bc4 42. Rc6 Rxa3 43. Rcxc4 Nxc4 44. Rxc4 1/2:1/2:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան