«Հայ գիտնականներն ավելի շատ են հոդված հրապարակում, քան հարևան երկրների գիտնականները»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ Պատմության ինստիտուտի երիտասարդ պատմաբանների խորհրդի նախագահ Արտակ Մաղալյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. հաշվետվության համաձայն, հայ գիտնականներն ավելի շատ են հոդված հրապարակում, քան հարևան երկրները: Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008թ. հաշվետվության համաձայն Հայաստանի գիտնակնները հրապարակել են 544 գիտական հոդված, Վրաստանի գիտնականները`328 հոդված, իսկ Ադրբեջանի գիտնականները` 328 հոդված:
Բանախոսն անդրադառնալով ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրապարակած հոդվածներին, նշեց, որ ինստիտուտն անցյալ տարի հրապարակել է 36 գիտական աշխատություն և 198 գիտական հոդված Հայաստանում և արտասահմանում:
Նրա խոսքով, արտասահմանյան գիտական ամսագրերում հիմնականում հրապարակվել են այնպիսի հոդվածներ, որոնք առնչվում են Արցախի պատմությանը: «Այդ հոդվածներն ունեն չափազանց կարևոր նշանակություն քանի որ դրանք պատասխան են մեր հարևան հանրապետության պատմաշինարարներին: Այս հոդվածներն նաև շատ կարևոր նշանակություն ունեն Արցախյան հիմնահարցը միջազգային գիտական հանրությանը ներկայացնելու համար»,- հավելեց բանախոսը:
Ա. Մաղալյանի խոսքով՝ ադրբեջանցի հետազոտողներն իրենց հոդվածները հիմնականում տեղադրում են ինտերնետում կամ էլ եթե տպագրում են միջազգային ամսագրերում, ապա կարողանում են հրապարակել միայն կառավարության կողմից տրամադրված ֆինանսների միջոցով:
«Իսկ մեր գիտնականների հոդվածները տպվում են իրենց գիտական աշխատանքի շնորհիվ: Ադրբեջանցի հետազոտողների հոդվածներում մի մասը ոչ մի հղում չի օգտագործվում»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, ադրբեջանցիների հոդվածները «միայն հայության ներվերը քայքայող աշխատանքներ են», որոնք իրենք ստիպված են լինում կարդալ և պատասխանել:
Ա. Մաղալյանի խոսքով, արտասահմանյան գիտական ամսագրերում հայ երիտասարդների գիտական հոդվածների հրապարակումը հնարավորություն է ընձեռնում ներկայացնել իրենց գիտական հետազոտությունների արդյունքները արտասահմանյան լսարանին, այն նաև համագործակցութայն եզրեր է ուրվագծում, հայ գիտնականները ձեռք են բերում գիտական կապեր արտասահմանյան գիտնակնների հետ:
Բանաստեղծ Արտեմ Հարությունանը նշեց, որ այսօր մեր երկրում գիտնականների աշխատավարձը պետք է բարձրացնել, քանի որ գիտությամբ զբաղվելու համար իհարկե բարձր աշխատավարձը խթան է:
«Գիտությունը երկրում ձարգացնելու համար վիթխարի գումարներ է անհրաժեշտ: Այսօր մեր երկրում գիտությամբ զբաղվելու համար արդեն ինչ որ քաջալերող քայլեր են կատարվում»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանում ստեղծագործ ֆանտազիայի պակաս կա, հայ գիտնականները ծուլացել են`խթան չունենալու պատճառով: Ըստ նրա, գիտության ոլորտում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, եթե դրանք չլինեն, ապա գիտությունը կդառնա մգլոտած:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան