Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին:
Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu Ajansı» լրատվական գործակալությունը:
Արքեպիսկոպոս Պարսամյանը հայտնել է, որ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզի հետ, որն անցել է դրական մթնոլորտում:
Դավութօղլու-Պարսամյան հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ հայ հոգևորականը Թուրքիա է ժամանել` մասնակցելու առաջնորդների համաժողովին, որը կազմակերպվել է Ստամբուլի համալսարանի և «Թուրքիայի ապագայի հետազոտությունների հիմնադրամ»-ի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա