Голос Армении. «Ո՞վ է փողոցային ընդդիմության հույսը»
Ընթացիկ շաբաթվա քաղաքական գլխավոր իրադարձություններից մեկն անկասկած Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի համազեկուցողների այցն է Հայաստան: Голос Армении թերթը նշում է, որ այս կապակցությամբ «փողոցային» ընդդիմությունն աննախադեպ ակտիվություն կցուցաբերի մարտի 17-ին, ավելին, նրանց գերխնդիրը Թատերական հրապարակը գրավելն է:
Ըստ թերթի` ռեվանշիստները որոշել են իրենց ակտիվությունը ցուցադրել համազեկուցողներին: Այնուամենայնիվ, հոդվածագրի կարծիքով` եթե փողոցային ցույցը վերածվի անկարգությունների, ապա Լևոն Հակոբովիչն իր սովորության համաձայն` կհրամայի թիկնապահներին տուն տանել իրեն և հետո կհայտարարի, թե իբր տնային կալանքի տակ է, իսկ փողոցային ընդդիմության մյուս առաջնորդները պարզապես կթաքնվեն շարքային ցուցարարների թիկունքում, ինչպես դա արդեն եղավ 2008թ-ի մարտի 1-ին: Շարունակելով թեման 2-րդ էջի «Отдельно взятый разный Прескотт» հոդվածում` թերթն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի համազեկուցողներից մեկին` Ջոն Պրեսկոտին: Մասնավորապես` թերթը մի շարք բացահայտումներ է անում Պրեսկոտի կյանքից, որոնք կասկածի տակ են դնում այս կամ երկրում գործող պետական այրերին գնահատականներ տալու նրա իրավունքը:
Մասնավորապես` «Sunday mail» հայտնի բրիտանական պարբերականը հրապարակել էր Ջոն Պրեսկոտի սիորուհիներից մեկի` Թրեյսի Թեմփլի օրագիրը, որը վերջինից գնել էր 250 հազար ֆունտ ստերլինգով: Օրագրում մանրամասնորեն նկարագրված էին Պրեսկոտի սեռական հարաբերություններն իր սիրուհու հետ և մասնավորապես նրա անբարոյական պահվածքը Անգլիայի կառավարական շենքում գտնվող իր աշխատասենյակում: Բացի այդ` թերթը հիշեցնում է, որ Ջոն Պրեսկոտը հրապարակավ քննադատեց Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Բ-ին այն բանի համար, որ վերջինս իր ելույթներից մեկում համասեռամոլությունը սոդոմական մեղք էր համարել: «Այս ամենից հետո կարելի՞ է, արդյոք, արժանահավատ համարել Ջոն Պրեսկոտի գնահատականները»,-հարցնում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում