Այս տարի «Կենգուրու»-ին կմասնակցի 36 600 աշակերտ
Մարտի 17-ին Հայաստանում անցկացվելու է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցում է Հայաստանի բոլոր մարզերից 910 դպրոց և մոտ 36 000 աշակերտ, Ստեփանակերտից` 13 դպրոց և մոտ 600 աշակերտ:
Այս տվյալները տրամադրեցին «Այբ» կրթական հիմնադրամից:
«Կենգուրու» մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Մրցույթին շարունակական ակտիվ մասնակցությունը կրկին անգամ ապացուցում է, որ մեր երեխաների համար կրթությունը հետաքրքրությունների շարքում վերջին տեղում չէ, և որ հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգևորությամբ մասնակցում են աշխարհում ամենազանգվածային մրցույթին:
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն և ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու և հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվոե ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:
Նշենք, որ այսօր մրցույթի վերաբերյալ ասուլիսով հանդես կգան ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան