Թուրքիայի հայազգի քաղաքացին հայց է ներկայացնելու եվրադատարան` ընդդեմ թուրքական պետության
2010 թվականին հաշմանդամության կարգ ստանալու համար Բաթմանի սոցծառայությունների նահանգային բյուրո դիմած ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի 32-ամյա Ջևաթ Սինեթն աշխատակցի կողմից ստացել է հետևյալ պատասխանը. «Դու հայ ես, քո ինքնության մեջ նշված է` քրիստոնյա, ուստի քեզ հաշմանդամության կարգ չենք տալու»:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը:
Նման ռասիստական վերաբերմունքի ու խտրականության համար Սինեթը դիմել է դատարան: Բյուրոյի հիշյալ աշխատակցի դեմ հայց է ներկայացրել Բաթմանի հանրապետական դատախազություն: Սինեթի ներկայացրած հայցը բավարարելու փոխարեն վեց ամիս անց դատարանը վճռել է անհետևանք թողնել այն այդ հայցը` կատարված մեջ հանցանքի տարրեր չգտնելու պատճառաբանությամբ:
Սինեթը դատարանի որոշումը բողոքարկել է Մարդինի ծանր հանցագործությունների դատարանում, բայց ապարդյուն, նորից մերժվել է: Իրավական ճանապարհով պայքարելու բոլոր միջոցները սպառած և անարդյունք մնացած Սինեթը որոշել է իր հանդեպ կատարված ռասսայական ոտնձգության համար առաջիկա օրերին դատի տալ թուրքական պետությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):