Ապրիլի 1-ից Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կգործեն անվճար
Տարեսկզբից Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաների անվճար հաճախելու մոտեցումներ գտնելու ուղղությամբ։
Երևանի ավագանին, նկատի առնելով 2011թ.–ի բյուջետային հնարավորությունները, այսօր տեղի ունեցած 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստում միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանու հաստատմանը ներկայացված Երևան քաղաքի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին հարցին։ Առանձնացնելով հարցի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ, գնալով այս քայլին, քաղաքապետարանը հաշվի է առել խնդրի սոցիալական կարևոր նշանակությունը, ինչպես նաև նախատեսել է մանկապարտեզներ հաճախող երեխաների թվաքանակի հնարավոր ավելացումը։
Օրակարգային մեկ այլ հարցով Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին։ Ավագանին միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան