Ալիևյան վարչակարգը դարձել է իր անհեռանկարային քաղաքականության պատանդը
«Առավոտ»-ը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հոդվածը, որում վերլուծություն է արված ԼՂ հակամարտության հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տարբեր փուլերում ալիևյան վարչակազմը կիրառել է դիվանագիտական տարբեր մարտավարություններ, սակայն բանակցությունների ողջ ընթացքում նա մշտապես ունեցել է նույն ռազմավարությունը` հակամարտության առկայությունը և Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացը օգտագործել որպես իր մենատիրական վարչակարգը ամրապնդելու և նրա գոյատևումը ապահովելու միջոց:
Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համար արհեստականորեն դարձնելով գերխնդիր և իր ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարները ստորադասելով դրան` Ալիևը իր միապետական իշխանության ամրապնդման նպատակով Ադրբեջանի ողջ հասարակությանը դարձրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման արդարացի պահանջի դեմ իր կողմից իրականացվող նենգ և անարդարացի քաղաքականության պատանդը: Ի պատասխան մեր նախագահի լավատեսության` Ադրբեջանն արդեն սկսել է լարել իրավիճակը շփման գոտում: Ալիևյան վարչակարգը դարձել է իր իսկ կողմից վարվող անհեռանկարային քաղաքականության հիմնական պատանդը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում