«Արմավիան» բողոքում է «Զվարթնոցի» բարձր սակագներից
Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ընկերությունը մեկ ժամ ուշացրել է իր չվերթները, ինչը յուրօրինակ բողոքի նշան է եղել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարձր սակագների դեմ:
Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Համաձայն պարզաբանման, խնդիրն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունը երեք անգամ թանկ է մոսկովյան օդանավակայանների ծառայություններից, իսկ միջինում 2 անգամ եվրոպականից (Փարիզ 1,5 անդամ, Հռոմ 2,5):
«Ամբողջ աշխարհում բազային օդանավակայանն ունենում է լավագույն պայմանները, ի տարբերություն այլ օդանավակայանների: «Արմավիա»-ն լինելով ազգային փոխադրամիջոցը, չունի բարելավված պայմաններ, չնայած որ իրականացնում է ամսական մոտ 500 չվերթ: Ավելին, այդ պայմանները նույնն են նաև, ամսական 4 չվերթ իրականացնող ընկերությունների համար», - ասված է տարածած հաղորդագրությունում:
«Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակում «Արմավիա» ընկերությունը, լինելով Հայաստանի ազգային փոխադրամիջոցը, չի կարող չդիմել այդ քայլին հանրության, մասնավորապես, ուղևորների ուշադրությունը գրավելու համար, քանի որ օդանավակայանի ծառայության բարձր գները թույլ չեն տալիս ընկերությանը նվազեցնել ավիատոմսերի գները», - ասված է ընկերության պարզաբանման մեջ ու նշվում, թե չնայած այդ բարձր գներին «Զվարթնոց» օդանավակայանը դիմել է խիստ միջոցների` դադարեցներլով «Արմավիայի» չվերթների սպասարկումը, ընկերության ընթացիկ պարտքերի չմարման պատճառով:
«Համաշխարհային փորձի համաձայն՝ ընթացիկ պարտքը մարվում է հաջորդ ամսին։ Չնայած այն բանին, որ «Արմավիայի» պարտքը կրճատվել է 20 տոկոսով, օդանավակայանը պահանջում է մարել ամբողջ պարտքը նախօրոք», - ասված է մեկնաբանությունում:
«Այս քայլով, ընկերությունը փորձում է իջեցնել իր ավիատոմսերի արժեքը: Իսկ դա տեղի կունանա միայն զիջումների ու բանակացությունների արդյունքում, այլ ոչ շանտաժի ճանապարհով, ինչ էլ ավելի է շահարկում ընկերության բաժնեթղթերի իբր թե վաճառքի մասին լուրերը: Ընկերությունը չի վաճառվում, այլ ընդհակառակը, ընդլայնում է իր թռիչքների աշխարհագրությունը, թարմացնում իր ավիապարկը, ինչը դուր չի գալիս «մեր ժողովրդի թշնամիներին »», - ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա