Դասախոսություն` Ֆրանկոֆոնիայի զարգացման ընդհանուր քաղաքակրթական և մշակութային հայեցակետերի վերաբերյալ
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում «Երեք Ֆրանկոֆոնիաները» վերնագրով դասախոսությամբ հանդես կգա Ֆրանկոֆոնիայի և Գլոբալիզացիայի վերաբերյալ հետազոտությունների համալսարանական ինստիտուտի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հիմնադիր ռեկտոր Միշել Գիյուն:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հայաստանում ֆրանսիական համալսարանից:
Բանախոսն արծարծելու է աշխարհում Ֆրանկոֆոնիայի զարգացման ընդհանուր քաղաքակրթական, մշակութային, կրթական հայեցակետերը և խոսելու է գլոբալիզացիայի գործընթացներում դրանց դերի մասին:
Ներկա կլինեն Ֆրանսիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սիրիայի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ: Դասախոսությանը կնախորդի Սենեգալի առաջին նախագահ, գրող և Ֆրանսիական ակադեմիայի անդամ, Լեոպոլդ Սենգորի անվան ամբիոնի բացումը:
Ներկայումս Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը ներկայացված է բոլոր մայրցամաքներում իր 9 գրասենյակների, 66 տարածքային մասնաճյուղերի և 427 գործակալների միջոցով:
Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանն անդամակցում են հայաստանյան 3 բուհ` ԵՊՀ-ը, Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվաբանական համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան