Ժ. Ալմունիա. Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին
Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում մեկնարկել են ՀՀ վարչապետի և նրա ղեկավարած պատվիրակության հանդիպումները տարբեր ուղղությունների հանձնաժողովների նախագահների հետ։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամաբ, առաջին հանդիպումը Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ էր։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային և մաքսային ոլորտները։ Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարևորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։
Իր հերթին, Ժոակիմ Ալմունիան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին` խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա