Zaman. Գյուլի հայկական ծագման մասին վարկածը պատվիրված է եղել
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` Թուրքիայում «Էրգենեքոն»-ի հերթական դատավարության ժամանակ առաջ է քաշվել այն գաղափարը, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայկական ծագման վարկածը շնջանառության մեջ դնելը պատվիրված է եղել:
Մասնավորապես գաղտնալսվել է թուրք հայտնի գրող և մտավորական Յալչըն Քյուչուքի և թուրքական «Oda TV»-ի գլխավոր խմբագիր Բարըշ Փեհլիվանի հեռախոսազրույցը, որի ժամանակ Քյուչյուքը խնդրում է Oda TV-ի եթերում արծարծել Գյուլի հայկական արմատներ ունենալու մասին վարկածը: Եվ հենց հեռախոսազրույցի օրը` 2008թ. դեկտեմբերի 18-ին, Oda-TV-ի եթերից հեռարձակվում է «Արդյո՞ք Գյուլի մայրը հայ է» թեմայով քննարկում:
Նշենք, որ ենթադրյալ ահաբեկչական կառույց « Էրգենեքոն»-ի դատավարության շրջանակներում «Oda TV»-ի սեփանակատեր Սոներ Յալչընը, գլխավոր խմբագիր Բարըշ Փեհլիվանը և գործի մեղադրյալներից Յալչըն Քյուչուքը ձերբակալվել են: