Գաղտնի համաձայնեցված օպերացիա
Երկար ժամանակ ՀԱԿ-ին չէր հաջողվում վերանվաճել Ազատության հրապարակը, իսկ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի նպատակով վերանվաճեց այն. գրում է «Հայոց աշխարհը»:
«Արդյո՞ք «Ժառանգության» առաջնորդի այս «անսպասելի» քայլը պատահական կարելի է համարել, մանավանդ մարտի 17-ին տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ: Բացառված չէ, որ սույն գաղտնի օպերացիան մշակվել է ՀԱԿ-ի գրասենյակում, ինչին մասնակցելու համաձայնություն է տվել «Ժառանգությունը»: Որոշվել է, որ օպերացիայի գլխավոր դերակատարը լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, դե իսկ վերջինս էլ թեկուզ «զրկանքի գնով» նետվել է առաջ` կատարելու Տեր-Պետրոսյանի հանձնարարականը:
Վերջին օրերին ՀԱԿ-ի ներկայացուցիչները արդեն չէին էլ թաքցնում իրենց մտադրությունը: Այն, որ այլեւս հաշվի չեն առնելու քաղաքապետարանի որոշումները եւ մտնելու են հրապարակ: Մնում էր ճշտել հարցի «տեխնիկական կողմը», այսինքն՝ ինչպես, ինչ ձեւով կարող են դա անել: Ահա եւ ձեւը գտան. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ կհայտարարի` դրա անցկացման համար ընտրելով հրապարակը, մարդիկ խմբերով կգնան նրան տեսնելու եւ... հնարավոր է անգամ այնտեղ հավաքված բազմությունը ժամերով չլքի հրապարակը, եւ անգամ հնարավոր է նույնիսկ մարտի 17-ից ավելի վաղ սկսվի ՀԱԿ-ի հանրահավաքը: Դա կախված է նրանից, թե հացադուլավորին «զորակցություն հայտնելու» կամ «բալետ անելու» համար որքան մարդ կհավաքվի, եւ ինչ արագությամբ կլցվի հրապարակը:
Այնպես որ հացադուլ հայտարարած «Ժառանգության» առաջնորդը ուղղակիորեն գործում է ՀԱԿ-ի մշակած օպերացիայի շրջանակներում, որն արդեն սկսվել է: Մնում է, սպասել, թե երբ ՀԱԿ-ի ակտիվիստները կսկսեն ջարդել հրապարակում տեղադրված մանկական վագոններն ու կարուսելները: Ընդամենը կարելի է պատկերացնել, թե ինչով կավարտվի «Ծոմ ազատության» հացադուլը, որն իրականացնողը փաստորեն արդեն որերորդ անգամ սիրահոժար համաձայնեց օգտագործվել որպես գործիք ՀԱԿ-ի առաջնորդի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները