Քաղաքական 15:40 16/03/2011

Իրերն իրենց անուններով

Հեղինակ` Արմեն Մինասյան

Վաղը կայանալիք ՀԱԿ հերթական հանրահավաքը հաջորդում է մի կողմից` Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած 15 կետանոց վերջնագրին, մյուս կողմից` ներքաղաքական հարցերի շուրջ Սերժ Սարգսյանի տված որոշ մեկնաբանություններին: Հենց այդ պատճառով էլ ՀԱԿ վաղվա հանրահավաքը խոստանում է բեկումնային լինել: Պատճառները նշված երկու ելույթների շեշտադրումներն են:

Նախ` Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթի մասին: Ընդդիմադիր մամուլում այն մեկնաբանվեց որպես` «քաղաքական վերջնագիր»: Սա թույլ է տալիս հայտարարությունը վերլուծել թե բովանդակության, թե լեզվական, իմաստային առումով:

Բովանդակությունն, իհարկե, քաղաքական անվանելը դժվար է, քաղաքական` նեղ իմաստով: Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի շարադրած պահանջները տրամաբանված ու հասցեական չեն, ենթակա չեն կատարման (այն էլ` 15 օրյա ժամկետում), հակասում են հայտարարության ոգուն ու իր իսկ առաջադրած օրակարգին, և ի վերջո դեմագոգիկ են ու հաշվարկված են զանգվածների էմոցիոնալ տրամադրությունների վրա:

Օրինակ, Տեր-Պետրոսյանն առաջարկում է կրկնապատկել աշխատավարձերը` ի հաշիվ խոշոր ձեռնարկատերերի տարիներով չվճարած հարկերի: Ենթադրենք` երկրում կա ոմն ձեռնարկատեր, ում չվճարած հարկերի կուտակային ծավալը բավարար է բոլոր բյուջետային աշխատողների աշխատավարձերը կրկնապատկելու համար: Ի՞նչ եք կարծում, եթե պետությունը մի գիշերվա մեջ որոշի կոմպենսացնել տարիների կորուստը, այդ ձեռնարկատերը կներկայանա՞ պետգանձարան, թե՞ իր «խնայողություններով» հանդերձ պարզապես կլքի երկիրը: Կամ անգամ, եթե միամիտ գտնվի ու ներկայանա, ի՞նչ կլինի եթե իսկապես պետությունը որոշի ու կրկնապատկի բոլորի աշխատավարձը: «100 քայլի» հեղինակները չե՞ն մտածել, որ դա կարող է հանգեցնել համախառն պահանջարկի շեշտակի աճի, ինչն էլ կնպաստի կտրուկ գնաճին: Հետևաբար` ո՞րն է այս պահանջի տրամաբանությունը:

Կամ մեկ այլ օրինակ: ՀԱԿ-ը պահանջում է «վերացնել փողոցային առևտուրն արգելող որոշումը»: Կոնկրետ ի՞նչ որոշում չի նշվում: Բայց եթե մի փոքր վերլուծենք, պարզ կդառնա, որ օրվա իշխանություններն ընդամենը փորձում են կյանքի կոչել մի որոշում, որն ընդունվել է դեռևս Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Ո՞րն է խնդիրը: Երևանում փողոցային առևտուրն արգելող որոշում կայացվել է դեռևս Վահագն Խաչատրյանի քաղաքապետ եղած ժամանակ: Հաջորդ բոլոր քաղաքապետերը կամ նման մի որոշում էլ իրենք են արձակել, կամ էլ նախորդ որոշումների կիրառման մասին են որոշում արձակել: Իսկապես, հնարավոր է գործող քաղաքապետը լավագույն տեղն ու ժամանակը չի ընտրել (հաշվի առնելով սոցիալական խնդիրների հրատապությունը), բայց օրենքի գերակայություն հաստատելու նրա մոտեցումը միանգամայն տրամաբանական է ու ընդունելի: Գուցե կարելի էր ժամկետների շուրջ որոշակի փոխշահավետ պայմանավորվածությունների գալ (ինչպես տաքսիների արտոնագրման դեպքում), բայց դրա անհրաժեշտությունը կասկածից վեր է: Այսինքն` այստեղ ևս ՀԱԿ-ի պահանջի մեջ տրամաբանություն չկա:

(Փակագծերում նկատենք, որ էթիկայի կանոններից ելնելով` չենք քննարկում մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու հայտարարությունը: Բայց նաև, կարծում ենք, որ նույն էթիկայի կանոններից ելնելով` ՀԱԿ լիդերը նույնպես չպետք է նման հարց բարձրացներ:)

Պահանջների մեջ ՀԱԿ-ը շփոթել է նաև հասցեատերերին: Օրինակ` իշխանություններից, պետությունից պահանջում է «վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը»: Բանն այն է, որ այս հարցում պետությունն անելիք չունի. դա մասնավոր հարաբերությունների տիրույթում է: Դա ծառայություն է (որի օրինականության ու սակագնի հարցն առանձին խոսակցության թեմա է), և դրա վաճառքի ու գնման հարցում միջամտելու գործիք պետությունը չունի: Դիցուք` ես հողագործ եմ, բայց ալարում եմ ինքս հերկել իմ հողը ու դրա համար բանվոր եմ վարձում: Արդյո՞ք ես կարող եմ պետությունից պահանջել սահմանել բանվորի աշխատանքի սակագին: Սա անհեթեություն է ու կարելի է պատկերացնել միայն բոլշևիկյան երկրում:

Բոլշևիզմի մեկ այլ դրսևորում. Տեր-Պետրոսյանը պահանջել էր, որպեսզի պետությունն, ի դեմս Կենտրոնական բանկի, դուրս գրի «առևտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց (գյուղացիների) վարկային պարտավորությունները»: Սա ոչ միայն տրամաբանված չէ, այլև չափազանց վտանգավոր է: Տեսեք ի՞նչ է ստացվում: Առևտրային բանկերը, որոնք մասնավոր սեփականություն են, փոխառություններ են տվել գյուղացիներին (գուցեև` բարձր տոկոսադրույքներով), որոնք հետագայում չեն կարողացել հետ վերադարձնել: Իրավունք ունի՞ արդյոք պետությունը «ջրել» այդ պարտքերը, ինչպես որ ՀԱԿ-ն է պահանջում: Գուցե: Բայց ո՞ւր մնաց սահմանադրական կարգը, որի անկյունաքարերից մեկը մասնավոր սեփականության հարգումն ու պաշտպանությունն է: Ի՞նչպես է ՀԱԿ-ը պատկերացնում այդ «կարգի վերականգնումը»` կարգը խարխլող պահանջով: Ըստ ամենայնի` չի պատկերացնում, կամ ավելի ճիշտ` հասկանում է դրա անհնարինությունը:

Ամենայն հավանականությամբ ՀԱԿ-ում հասկանում են նաև մեկ այլ պահանջի անիրականանալի բնույթը: Խոսքը գյուղատնտեսության սուբսիդավորման մասին է: Բանն այն է, որ այս խնդիրը միայն Հայաստանի որոշելիք հարցերի տիրույթում չէ: Գոյություն ունի Առևտրի համաշխարհային կազմակերպություն, միջազգային հանրություն, Հայաստանի ստանձնած պարտավորություններ, և ստացվել է այնպես, որ կոնկրետ գյուղատնտեսության սուբսիդավորման համար պետք է վերանայել այդ պարտավորությունների մի մասը, որը եթե անգամ հնարավոր լինի, ամիսներ ու տարիներ կխլի: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելի մանրամասն խոսել այս մասին, բայց այն, որ ՀԱԿ պահանջն այսօր կամ մեկ ամսում իրականացնել հնարավոր չէ, գիտեն նաև պահանջների հեղինակները:

Կարելի է անվերջ խոսել այդ 15 կետերի շուրջ, զարմանալ ավելացված արժեքի հարկն «ապօրինի» որակելու վրա, քաղբանտարկյալների ազատումը՝ եվրազեկուցողների այցելության հետ կապելու, ղարաբաղյան հարցում՝ հայկական կողմին ռազմատենչության մեջ մեղադրելու և այլն: Բայց դրանից ընդհանուր գնահատականը չի փոխվի. մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական հայտարարություն համարել չի կարելի` բովանդակության մասով:

Ինչ վերաբերում է իմաստայինին, ապա այստեղ գործ ունենք ավելի շատ ՀԱԿ-ին սատարող մամուլի գործունեության հետ: Բանն այն է, որ թեև Տեր-Պետրոսյանը նման արտահայտություն չէր արել, բայց ընդդիմադիր մամուլը ներկայացվածը որակեց ու շրջանառեց որպես «վերջնագիր»:

Մի փոքր բացատրություն է պետք այս առումով: Վերջնագիրը` ուլտիմատում, ընդհանրապես քաղաքական այնպիսի պահանջ է, որով ցուցադրվում է ցանկացած բանակցությունից հրաժարվելու ցանկություն և սպառնալիքներ` պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում: Կարճ ասած` վերջնագիրը երկխոսությունից հրաժարում է ու միաժամանակ պատերազմի սպառնալիք:

Ներքաղաքական առումով (և ոչ միայն) սա չափազանց լուրջ և վտանգավոր քայլ է, քանզի քաղաքական պրոցեսը տանում է անհաշտ դիմակայության հուն, որտեղ հանգուցալուծումը կարող է լինել միայն ուժային: Պատճառն այն է, որ այս դեպքում մի կողմից քաղաքական ակտորները հրաժարվում են կոմպրոմիսների գնալուց, իսկ մյուս կողմից հանրային քաղաքական տրամադրությունները գնալով ավելի ռադիկալ բնույթ են ստանում:

Այս դեպքում, բնական է, որ քաղաքականությունը, քաղաքական պրոցեսը, որպես իշխանության համար պայքարի, կոմպրոմիսների հնարավորություն, դադարում է գոյություն ունենալ` տեղը զիջելով «զրոյական արդյունքով խաղին» (որտեղ նպատակը քաղաքական հակառակորդին վերջնականապես ոչնչացնելն է):

Մեր ոչ վաղ անցյալի փորձը մեզ համապատասխան օրինակներ տրամադրում է: Հիշում եք` երբ 2007 –ին Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, (ըստ ամենայնի` PR նպատակներով) դաշտ նետեց «ավազակապետություն» եզրը: Այսկերպ նա հենց գործընթացի մեկնարկում սահմանեց մի ալգորիթմ, որը բացառեց որևէ կոմպրոմիս, ինչը վերջնահաշվարկում բերեց ուժային լուծման ու մենք ունեցանք «Մարտի 1»:

Այստեղ արդեն տեղին է խոսել Սերժ Սարգսյանի մեկնաբանությունների մասին: «Կարծում եմ, որ և իշխանությունները, և ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն»,- Ծաղկաձորում մարտի 12-ին արված այս հայտարարությունը կարելի է ընկալել թե կոչ, թե զգուշացում, թե «վերջնագրի» պատասխան:

Բայց այս հայտարարությունը մեկ այլ նշանակություն ունի: Դրանով, ըստ էության, իշխանությունը պատրաստակամություն է հայտնում ճանաչել մյուս կողմի, ընդդիմության, տվյալ դեպքում` ՀԱԿ-ի քաղաքական համակարգում գոյության իրավունքը: Սա աննախադեպ է Հայաստանի քաղաքական ավանդույթում: Եվ սա մարտահրավեր է ՀԱԿ-ին: Մարտահրավեր, որը ենթադրում է ընդդիմության համարժեք արձագանքը:

Իսկ որ իսկապես Սերժ Սարգսյանի հայտարարությունը պետք է ընկալել հենց այդ հարթությունում, վկայում են նրա մյուս դիտարկումները: «Ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որպեսզի տեսնի խնդիրները, քննադատի և հաջորդ ընտրություններում ունենալով կողմնակիցների մեծ բանակ` դառնա իշխանություն և այսպես շարունակ»,- նշել է Սերժ Սարգսյանը` մինչ այդ ասելով. «Մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը և առաջարկություններն ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն, այլ ոչ թե այդ քննադատություններն ու առաջարկություններն արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ գործընթացների վրա ազդել»:

Ցանկության դեպքում կարելի է ասել, որ այս որակումները վերաբերում են Տեր-Պետրոսյանի ներկայացրած պահանջներին, բայց կարևորն այստեղ խոսելու, քննարկելու, կոպրոմիսների գալու պատրաստակամությունն է:

Բացի այդ` Սերժ Սարգսյանն առաջարկել է պրոցեսի զարգացման իր պատկերացրած ալգորիթմը. խոստանալով բարեփոխումների շարունակականություն և զարգացումներ կոնկրետ ոլորտներում (ոստիկանություն, դատաիրավական, մաքսային, հարկային համակարգեր)` Սերժ Սարգսյանը հստակեցրեց. «Այդ փոփոխություններն ի վերջո բերելու են նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների` ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել, թե ում է քվե տալիս»:

Ամփոփելով ներկայացվածը` կարող ենք նկատել, որ առնվազն խոսքի հարթությունում կողմերն այս փուլում միանգամայն տարբեր տերմիններ են օգտագործում. ընդդիմությունը` «պատիժ», «փոխհատուցում», «պահանջ», «ժամկետ», «վերջնագիր», իշխանությունը` «բարեփոխումներ», «ընդդիմություն», «ընտրություն», «ժողովուրդ», «քվե»:

Այս բանալի-բառերի (key-words) կամ կոդերի համադրումն իսկ վկայում է, որ ընդդիմությունը, որը երկու շաբաթ հարձակվողի դերում էր, այսօր` վաղվա հանրահավաքի նախօրեին պաշտպանվելու լուրջ խնդիր ունի: Իսկ խնդիրն այն է, որ ՀԱԿ-ին առաջարկվել է երկընտրանք. առաջ ընթանալ սեփական ալգորիթմով (ուժային լուծումների ճանապարհով), կամ ներգրավվել իրական քաղաքական պրոցեսի մեջ (ընդգրկվել քաղաքական համակարգում): Ըստ ամենայնի` ՀԱԿ-ի պատասխանը կհնչի մարտի 17-ի հանրահավաքում և այդ օրվանից կարելի է մտածել, թե ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում առաջիկա մեծ կամպիանիաների համատեքստում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}