G7-ի ֆինանսների նախարարները քննարկելու են երկրաշարժի հետևանքները
«Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրների ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարները վաղը կանցկացնեն հեռախոսային խորհրդակցություն՝ Ճապոնիայում տարերային աղետների հետևանքով առաջացած տնտեսական հետևանքները քննարկելու համար:
Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարարը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, շուկայի մի քանի մասնակիցներ այս նորությունը ընդունել են որպես ազդանշան այն մասին, որ արդյունաբերական առաջատար երկրները կարող են արժութային շուկայում անցկացնել ինտերվենցիաներ:
Նշենք, որ նախօրեին «Մեծ յոթնյակի» արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև Ֆրանսիան: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդը հայտարարել է, որ քննարկման է ներկայացվել այդ երկրի պետական պարտքը գնելու մասին հարցը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս պահին Ճապոնիայի պարտքը երկու անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա