Լարա Ֆաբիան. Աշխատասիրության ու տատիկիս պատգամների շնոհիվ եմ հաջողությունների հասել
«Ազգանվանս «իան» վերջավորության պատճառով ինձ հաճախ են հարցում` հա՞յ ես»,-այսօրվա ասուլիսում հայտարարեց ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանը, ով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում վաղը մարզահամերգային համալիրում հանդես կգա մենահամերգով:
Ֆաբիանն իր ամենամեծ երազանքը համարում է Շառլ Ազնավուրի հետ համագործակցելը, ուրախ կլինի աշխատել հայ կոմպոզիտորների հետ, գործի բերումով հաճույքով շփվել ու շարունակում է շփվել հայերի հետ, զգացել է, որ հայ մշակույթը մարդկանց ինքնության մեջ է:
«Մի բան, որ բնորոշ է փոքր ու տանջված ազգերին»,-նկատեց երգչուհին` ավելացնելով, որ հայերի հանդիպել է նաև շրջագայությունների ընթացքում, նրանք ամենուրեք ազգային արժեքների նկատմամբ ակնածանք ունեն: Ջիվան Գասպարյանի հետ իր վերջին ալբոմի վրա աշխատելիս նա ևս մեկ անգամ հնարավորություն է ունեցել գնահատելու «այն ուրույն մշակույթը, որի կրողն է ձեր ազգը»: Նա խոստովանեց, որ նոր առիթի դեպքում սիրով Հայաստան կգա:
Երգչուհին, ով ԱԳՆ ասուլսիների սրահ էր ներկայացել լրագրողներից շուտ, հայտարարեց, որ համերգի նախօրեին մեծ խանադավառության մեջ է, այն ինչ տալու է հանդիսատեսին, ակնկալում է նույնը ստանալ նաև նրանից: Ֆաբիանն ասաց, որ վաղվա համերգին կհնչեն հայտնի ու սիրված երգեր, ցանկում ընդգրկված չեն վերջին ալբոմի երգերը: Ստեղծագործությունների իրեն հարազատ ոճի մասին հարցին ի պատասխան, երգչուհին ասաց, որ ստեղծագործելիս ժանրի մասին չի մտածում, բազմազանության կողմնակիցն է, անկեղծացավ, որ պարզապես երգում է, կատարում է իր աշխատանքը` առանց մտածելու, թե դրանք որ ժանրին կդասվեն: Չորս լեզուների ազատորեն տիրապետող երգչուհին ասաց, որ վաղը հայ հանդիսատեսի համար մայրենի լեզվով երգ չի նախապատրաստել, սակայն խոստացավ, հաջորդ անգամ Հայաստանում հայերենով երգ կհնչեցնի:
Իր հաջողությունների գրավականը նա համարում է բախտավոր աստղի տակ ծնված լինելն ու աշխատասիրությունը: «Ինչպես իմ տատիկն էր ասում, շնորհակալություն հայտնիր ամեն մի օրվա համար»,-ասաց երգչուհին ու ավելացրեց, որ հենց այդ սկզբունքով է առաջ շարժվել, տատիկի պատգամների ու աշխատասիրության շնորհիվ կարողացել է հաղթահարել շատ դժվարություններ ու «կարողացել եմ հասնել այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան