Գուցե Զարուհի Փոստանջյանը չմիանա՞ ակցիային
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` Голос Армении թերթը գրում է, որ այն չի կարող դիտվել որպես քաղաքական ակցիա, քանի որ որևէ քաղաքական պահանջ չի ներկայացվում: Ամենայն հավանականությամբ, պրն. Րաֆֆին այլևս չի վստահում իր կուսակիցների կողմից կազմակերպվող շոուներին և որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: «Ինչքանո՞վ է արժանահավատ հանուն ժողովրդավարության այն մարդու հացադուլը, ով նույնիսկ բավական քաղաքական կամք չունեցավ` հրաժարվելու սեփական մանդատից»,-հարցնում է թերթը և հավելում, որ պրն. Հովհաննիսյանի հացադուլի նպատակը հաջորդ խորհրդարանական ընտրություններում սեփական մանդատի պահպանումն է:
Թերթը նաեւ կարծիք է հայտնում, որ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը, թրաշելով իր բեղերը, ցանկանում է «թրաշվածների հեղափոխություն» կազմակերպել, սակայն այդ պարագայում պրն Հովհաննիսյանի հեղափոխությունը գենդերային խնդիրներ է առաջ քաշելու. «Իսկ ի՞նչ են սափրելու կանայք»,-հարցնում է թերթը, ապա ենթադրում, որ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանակացել, որ այս անգամ ակցիային միանա Զարուհի Փոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում