Թամամյանն ուզում է բացատրություն տալ
«Հրապարակն» անդրադառնում է տարածված լուրերին, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովիկ Թամամյանը մեկնել է Մոսկվա, ապա գրում, որ նա այժմ վերադարձել է: Թերթը գրում է, որ Թամամյանն ուզում է հանդիպել ՀՀ նախագահին` բացատրություններ տալու նպատակով, սակայն նախագահը չի ընդունում նրան, եւ որ Թամամյանը Մոսկվա էր մեկնել հենց այդ նպատակով, որպեսզի որոշ մարդկանց ներգրավի ՀՀ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու գործում: «Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին Ռոբերտ Քոչարյանն է լուր ուղարկել, թե ուզում է տեսնել նրան, սակայն Թամամյանը նրան չի այցելել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում