Այսօր կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը
Այսօր Հայաստանի 912 դպրոցներում և Արցախի 13 դպրոցներում անցկացվում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որին մասնակցում են ավելի քան 36 600 աշակերտներ:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամի տեղեկատվության համաձայն, «Կենգուրու» մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Մրցույթին շարունակական ակտիվ մասնակցությունը. Տեղեկատվության համաձայն, ապացուցում է, որ երեխաների համար կրթությունը հետաքրքրությունների շարքում վերջին տեղում չէ, և որ հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգևորությամբ մասնակցում են աշխարհում ամենազանգվածային մրցույթին:
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն և ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու և հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան