Ոստիկանություն. Հանրահավաքին մասնակցել է 9000 մարդ
Մարտի 17-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հանրահավաքը սկսվել է ժամը 17.20-ին: Մասնակցել է 9000 մարդ::
Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը`խոչընդոտելով երթևեկությունը:
Հանրահավաքն ավարտվել է ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվել է երթ դեպի Օպերայի հրապարակ:
Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրել են հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան