Վուգար Հաշիմովը չդիմացավ Լևոն Արոնյանի ճնշմանը
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող շախմատային «Ամբեր» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը «կույր» և արագ շախմատային պարտիաներում պարտության մատնեց ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովին: Հայ շախմատիստն այժմ երկու տարբերակում էլ 4-ական միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կույր» շախմատում նա 1 միավորով գերազանցում է 2-4-րդ տեղերում հաստատված Ալեքսանդր Գրիշչուկին, Վիշվանաթան Անանդին և Բորիս Գելֆանդին, իսկ արագ շախմատում կես միավորի առավելություն ունի Մագնուս Կառլսենի ու Վիշվանաթան Անանդի նկատմամբ:
Մրցաշարային ընդհանուր աղյուսակում Լևոնը 8 միավոր ունի և 1,5 միավորով առաջ է անցել աշխարհի չեմպիոն Անանդից: Կառլսենը վաստակել է 6, Գրիշչուկը` 5,5 միավոր:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն Ալեքսանդր Գրիշչուկն է: Նրա հետ, ի դեպ, հայ գրոսմայստերը պետք է խաղա նաև մայիսի 3-ին Կազանում տեղի ունենալիք հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակչում: Այլ կերպ ասած` մեր շախմատիստը մարտով հետախուզություն կանցկացնի...
«Կույր» շախմատ. 5-րդ տուր
Վասիլի Իվանչուկ-Մագնուս Կառլսեն 1:0
Անաշ Գիրի-Հիկարու Նակամուրա 1:0
Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին 0,5:0,5
Վեսելին Տոպալով-Ալեքսանդր Գրիշչուկ 1:0
Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ 0:1
Վուգար Հաշիմով-Լևոն Արոնյան 0:1
1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 Nf6 4. O-O Nxe4 5. d4 Nd6 6. Bxc6 dxc6 7. dxe5 Nf5 8. Qxd8+ Kxd8 9. Nc3 h6 10. Rd1+ Ke8 11. Ne2 Ne7 12. b3 Bg4 13. Bb2 Rd8 14. c4 Ng6 15. h3 Bxf3 16. gxf3 Be7 17. f4 Nh4 18. Ng3 g6 19. Kf1 Rf8 20. Ne4 Rd7 21. a4 Kd8 22. Bd4 b6 23. a5 Kc8 24. axb6 axb6 25. Be3 Rxd1+ 26. Rxd1 Rd8 27. Ra1 Rd3 28. Rb1 Rd8 29. Ke2 Kd7 30. f5 Nxf5 31. Ra1 Ke6 32. f4 f6 33. Ra7 Rc8 34. exf6
Bxf6 35. Nxf6 Kxf6 36. Bf2 c5 37. Kf3 Ke6 38. Ke4 Re8 39. Kd3 Rd8+ 40. Ke2 Kd6 41. Ra1 Kc6 42. Rg1 Rd6 43. Rg2 Kd7 44. Rg1 Ke7 45. Ra1 Kd7 46. Rg1 Nd4+ 47. Bxd4 cxd4 48. b4 Re6+ 49. Kd2 Kd6 50. h4 c5 51. bxc5+ Kxc5 52. Kd3 Re3+ 53. Kd2 Rh3 54. Rxg6 Rxh4 55. Kd3 Rxf4 56. Rxh6 Rf3+ 57. Kd2 Rc3 58. Rh8 Kxc4 59. Rc8+ Kb4 60. Rd8 b5 61. Rxd4+ Kb3 62. Rd7 b4 63. Rb7 Ka3 64. Ra7+ Kb2 65. Rb7 b3 66.Rb8 Rc7 67. Rd8 Kb1 68. Rb8 b2 69. Ra8 Rd7+ 70. Ke2 Rd5 71. Ra7 Kc2 72. Rc7+ Kb3 73. Rb7+ Ka3 74. Ke3 Ra5 0:1:
Արագ շախմատ
Մագնուս Կառլսեն-Վասիլի Իվանչուկ 0:1
Հիկարու Նակամուրա-Անաշ Գիրի 0,5:0,5
Սերգեյ Կարյակին-Վիշվանաթան Անանդ 0,5:0,5
Ալեքսանդր Գրիշչուկ-Վեսելին Տոպալով 1:0
Վլադիմիր Կրամնիկ-Բորիս Գելֆանդ 0:1
Լևոն Արոնյան-Վուգար Հաշիմով 1:0
1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. cxd5 cxd5 5. Bf4 Nc6 6. e3 a6 7. Rc1 Bg4 8. f3 Bc8 9. g4 g6 10. h4 h6 11. Qd2 Bg7 12. Qh2 e6 13. Bc7 Qe7 14. a3 g5 15. Bd6 Qd8 16. hxg5 Ng8 17. g6 fxg6 18. Bd3 Nge7 19. Nge2 Kf7 20. Bc7 Qd7 21. Bb6 e5 22. Bc5 Re8 23. Bxe7 Qxe7 24. Nxd5 Qd8 25. g5 Rh8 26. Bxg6+ Kf8 27. Nf6 Ke7 28. Rxc6 bxc6 29. Qxe5+ Kf8 30. Qf4 Ke7 31. Nh7 Rxh7 32. Qf7+ Kd6 33. Bxh7 Qxg5 34. Rg1 Be6 35. Rxg5 1:0:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան