Guardian. Միացյալ Նահանգները սոցկայքերի կառավարման ծրագիր են մշակում
ԱՄՆ զինվորականները համակարգչային ծարգիր են մշակում, որը թույլ կտա կեղծ հաշիվների միջոցով վերահսկել սոցկայքերի, մասնավորապես Facebook- ի ու Twitter-ի բովանդակությունը, միաժամանակ տարածելով ԱՄՆ վարչակազմի քարոզչությունը:
Այս մասին այսօր հոդվածով է հանդես եկել բրիտանական «The Guardian» հեղինակավոր պարբերականը:
Տեղեկատվության համաձայն, Կալիֆորիայի նահանգի ՏՏ ընկերություններից մեկն արդեն ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ պայմանագիր է ստորագրել ծրագրի ստեղծման նպատակով: Նախագիծը ենթադրում է ստեղծել մի այնպիսի ծրագրային հնարավորություն, որը կազդի սոցցանցերում այս կամ այն թեմայի շուրջ քննարկումների վրա: Ըստ այդմ, ենթադրվում է ստեղծել բազմաթիվ կեղծ հաշիվներ, որոնք չեն պատկանի իրական անձանց, սակայն դրանց միջոցով կքարոզվի Նահանգներին ձեռնտու տեղեկատվություն: Ծրագիրն աշխատելու է կիսաավտոմատ տարբերակով՝ այն է, մեկ անձը ի զօրու կլինի կառավարելու 10-ից ավելի հաշիվ:
«Այսպիսով, եթե ստեղծվելիք ծրագիրը վերահսկի մոտ 50 մարդ, ապա սոցիալական ցանցի նույնիսկ փորձառու կիրառողը չի կարողանա գլխի ընկնել, որ գործ ունի տասնյակ «գոյություն չունեցող» մարդկանց հետ», - գրում է պարբերականը:
Ըստ թերթի, նոր ծրագիրը թույլ կտա կենտրոնական հրամանատարությանը խոչընդոտել օտարերկրյա ինտերնետ տարածությունում ծայրահեղական կամ Նահանգների դեմ ուղղված թշնամական քարոզչությանը: Նշվում է, որ ծրագրի հաջողության դեպքում, այն հնարավոր է կիրառվի ոչ միայն զինվորականների կողմից, այլ մասնավոր ընկերությունների ու կազմակերպությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է