Ադրբեջան. Միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Ֆաթուլաևին
Միջազգային գործընկերների խումբը, որն իր մեջ ներառում է թվով 20 միջազգային կազմակերպություններ, նախ ողջունել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշումը, ապա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին` կատարել այն ու ազատ արձակել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ «Միջազգային գործընկերների խումբը» մտահոգված է Ֆաթուլաևի անօրինական կալանավորված լինելու փաստով և հորդորում է Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել նրան:
«Ֆաթուլաևին կալանքի տակ պահելով` Ադրբեջանը կոպտորեն խախտում է ու չի կատարում իր առջև դրված միջազգային պարտավորությունները: Դա ոչ միայն վնասում է Եվրախորհրդի պատվին, այլև ԵԽ անդամ բոլոր երկրների մամուլի ազատությանը: Պատժամիջոցները բնականաբար կլինեն, եթե Ադրբեջանը շարունակի արհամարհել օրենքի գերակայությունը և անազատության մեջ պահի Ֆաթուլաևին»,-հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Նինա Օգյանովան:
«Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի Ֆաթուլաևը մնա բանտում` մտածված խողաթյուրելով Եվրադատարանի որոշումները և արհամարհելով միջազգային քննադատությունները: Լրագրողին բանտում պահելը ցույց է տալիս, որ իշխանությունները թշնամաբար են տրամադրված ատահայտման ազատության նկատմամբ և չեն ցանկանում կատարել պարտավությունները` մարդու իրավունքների ոլորտում»,- հայտարարել է «Գրաքննության ցուցիչ» ՀԿ-ի ներկայացուցիչ Նատաշա Շմիդթը: