Անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնողների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոն ձեռք բերելն առավել շահավետ է, քանի որ այսուհետ «Սմարթ բոնուս» ծրագրի շրջանակներում տրամադրվող բոնուսի չափը կկազմի հեռախոսի գնի 50%-ը:
Ստորև բերված է բոնուսի չափը ներկայումս վաճառքում առկա սմարթֆոններց օրինակ ` Samsung Galaxy S (8ԳԲ) –ի համար եթե նախկինում հարկավոր էր վճարել 75000 դրամ, ապա այնժմ` 147500, HTC Desire Z-ի համար նախկինում` 75000 , այժմ` 142500, HTC Desire –ի համար նախկինում` 65000, այժմ` 132500, HTC Legend-ի համար` նախկինում` 55000, այժմ` 117500, HTC HD mini –ի համար նախկինում` 45000, այժմ` 107500, HTC Gratia-ի համար նախկինում` 35000, այժմ` 97500, HTC Wildfire-ի համար նախկինում` 30000, այժմ` 77500, և MTS 916-ի համար նախկինում հարկավոր էր վճարել 10000, իսկ այժմ` 38850 դրամ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել 105 սպասարկման կենտրոններից և 11 հազար վաճառակետերից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է