Նախագահ Սարգսյանի նամակը միասնական խաղաղարար նախաձեռնության բանալին է
«Голос Армении»-ին գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարություններին` կարելի է յուրատեսակ երևույթ համարել ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ: Նախագահի նամակում մի քանի շատ կարևոր գործոն կա. նախ այն գրված է մարդկային լեզվով` ի տարբերություն Մուրադովայի հայտարարությունների, որոնք լի են ադրբեջանական քարոզչամեքենայի կաղապարներով:
Նամակում հստակ կոչ է արվում օբյեկտիվորեն հետաքննել ադրբեջանցի տղայի սպանությունը և ընդունել իրականությունը, որի մասին բազմիցս հայտարարել է հայկական կողմը: Այն է` տղայի սպանությունը, եթե այն իսկապես եղել է, նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ, որ հայ դիպուկահարների ձեռքի գործը լիներ: Հակամարտության պատմության ընթացում սա առաջին անգամն է, երբ նախագահ Սարգսյանն առաջարկում է կողմերի ղեկավարներին մտածել ներկա և ապագա սերունդների առջև պատասխանատվության մասին:
Ըստ թերթի` նախագահ Սարգսյանի նամակը հիրավի միասնական խաղաղարար նախաձեռնությունների բանալին է: Հոդվածագիրը ցավում է այն փաստի համար, որ Երևանից հնչած բացառապես կոռեկտ և խաղաղասեր կոչը Բաքվում նախընտրեցին չլսել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում