Հունաստանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ատոմակայանների շինարարությունը
Հունաստանը դիմել է Թուրքիայի իշխանություներին` դադարեցնել նախատեսված ատոմակայանների շինարարության աշխատանքները:
Ինչպես փոխանցում է «РБК» գործակալությունը, հունական իշխանությունների մտահոգությունների հիմք է հանդիսացել Ճապոնիայում աղետալի երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա - 1» ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ըստ հունական կողմի, Եվրամիությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի ու ներգործի Անկարայի որոշումների վրա, որոնց իրագործումը հնարավոր է տարածաշրջանում «աղետի» հանգեցնի:
Հաղորդվում է նաև, որ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն արդեն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ` Թայիփ Էրդողանի հետ ու իր մտահոգություններն հայտնել խնդրի առնչությամբ:
Հիշեցնենք, մարտի 16-ին Մոսկվայում կայացած բանակցություներից հետո Էրդողանը հայտարարել էր, թե ռուս-թուրքական համատեղ «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարական աշխատանքները նախատեսված են սկսել գալիք ապրիլ-մայիս ամիսներին:
Ավելի ուշ, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, թե մինչ 2023 թ-ը, երբ կնշվի հանրապետության 100- ամյակը, Թուրքիայում կկառուցվի երեք ատոմակայան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա