Սպեկուլյանտներն Ամերիկան թողել են առանց նոր iPad-երի
Apple ընկերության օն-լայն խանութի պաշտոնական կայքում ասվում է, այս շաբաթ պատվիրված նոր iPad 2 –ը գնորդներին կհասնի միայն 4-5 շաբաթ անց:
Որոշ գնահատականների համաձայն, դեֆիցիտի մեղավորները վերավաճառողներն են, ովքեր որոշել են բաց չթողնել գումար աշխատելու հերթական հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է BetaNews-ը, անգամ ԱՄՆ-ում նրանք, ովքեր չեն հասցրել ձեռք բերել Apple-ի նորույթը խանութներում կամ պատվիրել համացանցում, պատրաստ են անգամ լրացուցիչ 200 և ավելի դոլար գումար վճարել:
Օրինակ, eBay ինտերնետ աճուրդում 32 գիգաբայթ հիշողությամբ iPad 2 Wi-Fi-ը վաճառվում է 700-800 դոլարով այն դեպքում, երբ Apple-ն այս մոդելի համար սահմանել է 599 դոլար:
BetaNews-ի բլոգեր Ելենա Սթոունը իր գրառումներում պատմել է սեփական լրագրողական հետաքննության մասին: «Ես հայտարարություն տեղադրեցի iPad 2-ի վաճառքի մասին ավելի քան 1000 դոլարով: Որոշ ժամանակ անց զանգ ստացա Ռուսաստանից: Ինձ զանգահարողը խոստովանեց, որ Նյու Յորք է ժամանել միայն մի նպատակով՝ Մոսկվա տեղափոխել հնարավորինս մեծ թվով iPad 2 3G մոդուլով: Առաջին անգամ նա հերթ էր զբաղեցրել վաճառքի մեկնարկից 11 ժամ առաջ՝ առավոտյան ժամը 6-ից: Նրա հետ հերթում էին նաև նրա 7 «ընկերները»: Այս կերպ նրանց հաջողվեց մեկ օրում ձեռք բերել 16 սարք: Ի դեպ, մարտի 25 iPad 2 –ի վաճառքը սկսվելու է նաև Կանադայում, որտեղ հնարամիտ ռուսը առիթը բաց չի թողնի և ձեռք կբերի նոր խմբաքանակ »,-գրում է բլոգերը:
Պարզ է, որ նման հնարամիտներ կան ոչ միայն Ռուսաստանում: Փորձագետների գնահատականների համաձայն, ամեն 5-րդ iPad 2-ը ԱՄՆ-ում ձեռք է բերվում արտերկրում վերավաճառվելո նպատակով: iPad 2 –ին անհամբերությամբ սպասում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի, Հնդկաստանի և Հոնկոնգի վճարունակ քաղաքացիները, որոնց երկրներում սարքը մոտ ժամանակներում չի լինելու վաճառքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է