Ս. Օհանյան. «Դպրոցներում կրթվում և հասակ է առնում հայրենասեր և հայրենիքի պաշտպանության գործին նվիրված սերունդ»
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ «Ես քո կենդանի սուրն եմ Հայրենիք» և «Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթների ամփոփման և լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, մրցույթների արդյունքները վկայեցին, որ այսօր դպրոցներում կրթվում և հասակ է առնում հայրենասեր և հայրենիքի պաշտպանության գործին նվիրված սերունդ:
«Ես գտնում եմ, որ զորամասերի և դպրոցների կապը շատ կարևոր է, իսկ այս միջոցառումներն էլ նպաստում է բանակ և դպրոց կապի էլ ավելի սերտացմանը: Այս միջոցառումների նպատակն է բարձրացնել ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը դպրոցներում»,-ասաց նա:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ԿԳ նախարարության և Պաշտպանության նախարարության համագործակցությանը միտված է մեկ գաղափարի` դաստիարակել հայենիքի պաշտպանության համար պիտանի սերունդ:
«Մեզ համար շատ կարևոր է, որ կրթությունը և հայրենիքի պաշտպանությունը լինեն անքակլտելի: Այս մրցույթի արդյունքներն ապացուցեցին, որ մենք ունենք ոչ միայն կիրթ զինվորներ և այլև կիրթ և հայրենասեր սերունդ»,-ասաց նախարարը:
ԿԳ նախարարն այսօր զինվորներին հայտնեց, որ այս տարի առաջին անգամ մագիստրատուրայի ընդունելության տեղերում լինելու է հատուկ պետական պատվեր բանակից զորացրված զիվորների համար:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ ուսուցիչների նպտական է հայրենիքի համար արժանի սերունդ դաստիարակելը:
«Մենք պետք է միշտ առաջնորդվենք հետևյալ գաղափարախոսությամբ, հայրենիքը գոյատևում է հայրենասիրության շնորհիվ, ընկնում` նրա պակասից: Եթե այս գաղափարը մենք սերմանենք մեր դպրոցակնների մեջ, ապա մենք բանակ կուղարկենք արդեն պատրաստի զինվորների»,- ասաց նա և հավելեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մենք պետք է բարձր մակարդակի վրա պահենք:
Նշենք, որ «Ես քո կենդանի սուրն եմ Հայրենիք» թեմայով համաբանակային ստեղծագործական շարադրության մրցույթին մասնակցել է շուրջ 250 ժամկետային զիծառայող, որոնց լավագույն է ճանաչվել 35 զիվորի շարադրություն:
«Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմայով համադպրոցական մրցույթում լավագունն է ճանաչվել 34 դպրոցականի շարադրություն: Լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակներիը պարգևատրվեցին պատվոգրով և արժեքավոր նվերներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան