«Վերջ…պայքարին, պայքարին». Ազատության հրապարակը դարձավ նաև պայքարի դադարեցման խորհրդանիշ
«168 ժամն» անդրադառնալով ՀԱԿ-ի մարտի 17-ի հանարհավաքին`արձանագրում է, որ այն իսկապես բեկումնային նշանակություն ունեցավ և խիստ որոշակի փոփոխություններ մտցրեց ներքաղաքական կյանքում: «…Եվ մինչև Ազատության հրապարակ մուտք գործելը, և արդեն Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր- Պետրոսյանը առանց այլևայլությունների ներկայացրեց ՀԱԿ-ի ռազմավարությունը, որն ավելի դիպուկ հնարավոր չէ բնութագրել, քան բնութագրեց ինքը` «Արժանապատիվ գործարք»: Իսկ որտե՞ղ պետք է հայտարարեր այդ մասին, եթե ոչ Ազատության հրապարակում, որն էլ այդքան եղբայրաբար բացվեց հանրահավաքի մասնակիցների առաջ:
Ազատության հրապարակը, փաստորեն, դարձավ ոչ միայն պայքարի, այլ նաև պայքարի դադարեցման խորհրդանիշ:… Գուցե մարդիկ կշարունակեն նույն ոգով մասնակցել հանրահավաքին` իմանալով, որ այդպիսով ապահովելու են ՀԱԿ-ի ներկայությունն ապագա խորհրդարանում` հիմք ստեղծելով հետագայում, ասենք 2013 կամ 2018 թվականներին` իշխանափոխության համար: Մնում է միայն փոխել կարգախոսները:Ասենք, կարելի է «Հիմա»-ի փոխարեն` այսուհետ «Հետո», «Ավելի ուշ», «Մենք չենք շտապում»…Իսկ «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսում ընդամենը պետք է փոխել բառերի տեղը «Վերջ…պայքարին, պայքարին….»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները