Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում շարունակվող «Ամբեր» մրցաշարում կայացել են 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները: Լևոն Արոնյանը 7-րդ տուրում «կույր» պարտիայում առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ, իսկ արագ շախմատում միավորը կիսեց նրա հետ: 8-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: «Կույր» շախմատում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, իսկ արագ պարտիայում Արոնյանը գերազանց գործեց և հաղթանակ տոնեց անվանի մրցակցի նկատմամբ:
Այսպիսով` 8-րդ տուրից հետո հայ շախմատիստը 6 միավորով գլխավորում է «կույր» շախմատի մրցաշարային աղյուսակը, իսկ արագ շախմատում 5,5 միավորով երկրորդն է` 1 միավորով զիջելով առաջին հորիզոնականում հաստատված Մագնուս Կառլսենին: Մրցաշարային ընդհանուր աղյուսակում Լևոն Արոնյանը նախկինի պես առաջինն է: Նա վաստակել է 11,5 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Կառլսենն իր ակտիվում 11 միավոր ունի, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վիշվանաթան Անանդը` 8,5 միավորով: Նույնքան միավոր է վաստակել նաև Վասիլի Իվանչուկը:
Ավելացնենք, որ այսօր շախմատիստները կհանգստանան, իսկ վաղը Լևոն Արոնյանը կմրցակցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
«Կույր» շախմատ
7-րդ տուր
Մագնուս Կառլսեն-Վլադիմիր Կրամնիկ 1:0
Վուգար Հաշիմով-Սերգեյ Կարյակին 0,5:0,5
Անաշ Գիրի-Վեսելին Տոպալով 0:1
Վասիլի Իվանչուկ-Ալեքսանդր Գրիշչուկ 0,5:0,5
Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ 0,5:0,5
Լևոն Արոնյան-Բորիս Գելֆանդ 1:0
1. c4 e5 2. Nc3 Nf6 3. Nf3 Nc6 4. g3 d5 5. cxd5 Nxd5 6. Bg2 Nb6 7. O-O Be7 8. a3 O-O 9. b4 Be6 10. Rb1 f6 11. d3 Nd4 12. Nd2 c6 13. Nde4 Bf7 14. Nc5 Qc7 15. Be3 a5 16. Qd2 axb4 17. axb4 Nd7 18. N5e4 f5 19. Bg5 Qd8 20. Bxe7 Qxe7 21. Ng5 Ra3 22. Rfc1 Nb3 23. Qb2 Nxc1 24. Qxa3 Nxe2+ 25. Nxe2 Qxg5 26. Qa7 Qd2 27. Qxb7 Nb8 28. b5 Qc3 29. Nxc3 1:0:
8-րդ տուր
Ալեքսանդր Գրիշչուկ-Հիկարու Նակամուրա 0,5:0,5
Բորիս Գելֆանդ-Վասիլի Իվանչուկ 0,5:0,5
Վլադիմիր Կրամնիկ-Վուգար Հաշիմով 0,5:0,5
Սերգեյ Կարյակին-Անաշ Գիրի 0,5:0,5
Վեսելին Տոպալով-Մագնուս Կառլսեն 0,5:0,5
Վիշվանաթան Անանդ-Լևոն Արոնյան 0,5:0,5
1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 Nf6 4. d3 d6 5. O-O Be7 6. c3 O-O 7. Re1 Bd7 8. Nbd2 Re8 9. Nf1 Bf8 10. Bg5 h6 11. Bh4 Nb8 12. Bc4 Be6 13. Bxe6 Rxe6 14. Qb3 Qc8 15. d4 Nbd7 16. Qc2 g6 17. dxe5 dxe5 18. Rad1 c6 19. Ne3 1/2:1/2:
Արագ շախմատ
7-րդ տուր
Վլադիմիր Կրամնիկ-Մագնուս Կառլսեն 0:1
Սերգեյ Կարյակին-Վուգար Հաշիմով 0,5:0,5
Վեսելին Տոպալով-Անաշ Գիրի 0,5:0,5
Ալեքսանդր Գրիշչուկ-Վասիլի Իվանչուկ 0:1
Վիշվանաթան Անանդ-Հիկարու Նակամուրա 0,5:0,5
Բորիս Գելֆանդ-Լևոն Արոնյան 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. e3 O-O 5. Ne2 d5 6. a3 Be7 7. Ng3 c6 8. Be2 dxc4 9. Bxc4 Nbd7 10. Ba2 c5 11. d5 exd5 12. Nxd5 Nxd5 13. Qxd5 Nf6 14. Qxd8 Rxd8 15. Bd2 b6 16. f3 Nd5 17. e4 Nc7 18. O-O-O Be6 19. Bxe6 fxe6 20. Bc3 Nb5 21. Be5 Bf6 22. Bxf6 1/2-1/2
8-րդ տուր
Հիկարու Նակամուրա-Ալեքսանդր Գրիշչուկ 1:0
Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ 1:0
Վուգար Հաշիմով-Վլադիմիր Կրամնիկ 1:0
Անաշ Գիրի-Սերգեյ Կարյակին 1:0
Մագնուս Կառլսեն-Վեսելին Տոպալով 1:0
Լևոն Արոնյան-Վիշվանաթան Անանդ 1:0
1. c4 c5 2. Nf3 Nf6 3. Nc3 Nc6 4. e3 e6 5. d4 d5 6. a3 a6 7. dxc5 Bxc5 8. b4 Ba7 9. Bb2 O-O 10. Qc2 Qe7 11. Rd1 Rd8 12. Be2 d4 13. exd4 Nxd4 14. Nxd4 Bxd4 15. O-O e5 16. Na4 Be6 17. c5 Qc7 18. Nb6 Rab8 19. Bxd4 Rxd4 20. Rxd4 exd4 21. Rd1 Rd8 22. h3 g6 23. Qb2 Qf4 24. Bf3 d3 25. Qd2 Qd4 26. Bxb7 a5 27. Bf3 axb4 28. Qxb4 d2 29. c6 Qe5 30. Nd7 Nxd7 31. Qxd2 Qc7 32. Qd4 Rc8 33. cxd7 Rd8 34. Qb2 Rxd7 35. Rxd7 Qxd7 36. Qb8+ Kg7 37. Qb4 Qd3 38. a4 Bxh3 39. Qb2+ Kg8 40. Be2 Qe4 41. gxh3 Qxa4 42. Qb8+ Kg7 43. Qe5+ Kg8 44. Bf3 Qd7 45. Bd5 Qxh3 46. Qe8+ Kg7 47. Qxf7+ Kh6 48. Qf4+ Kg7 49. Qe5+ Kh6 50. Qe3+ Qxe3 51. fxe3 Kg5 52. Kg2 Kf5 53. Kf3 Ke5 54. Bg8 h6 55. Bf7 Kf5 56. Be8 h5 57. e4+ Kf6 58. Ke3 h4 59. Bd7 1:0:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան