Կահիրեում Քադաֆիի կողմնակիցները հարձակման փորձ են իրականացրել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի վրա
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Տահրիր հրապարակում 50 հոգուց բաղկացած Քադաֆիի կողմնակիցների խումբը հարձակման փորձ է նախաձեռնել Եգիպտոս ժամանած ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ցուցարարները մոտեցել ու շրջափակել են գլխավոր քարտուղարին ու ուղեկցող անձնակազմին՝ միաժամանակ վանկարկելով հակաամերիկյան լոզունգներ ու կոչեր:
Ոստիկանական ուժերի միջամտությունից հետո միայն հաջողվել է Պան Գի Մունին հեռացնել հրապարակից: Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում Գլխավոր քարտուղարը չի տուժել: