Քաղաքապետը դպրոցների տնօրենների հետ քննարկեց ոլորտում առկա խնդիրները
Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Երևան քաղաքի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էին կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Քաղաքապետը նշեց, որ այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները: Ըստ քաղաքապետի, պետք է ամեն ինչ անել, որ վերականգնվի ոլորտի հանդեպ ունեցած վստահությունը, իսկ եթե վստահություն կա, ապա դա կամրապնդվի: Բացի այդ, Կ. Կարապետյանը նշեց, որ այսօր կցանկանա լսել կառավարման խորհրդի, դպրոցում առկա կոռուպցիոն ռիսկերի, դպրոցների բարեկարգման, կանաչապատման ու այլ խնդիրներին վերաբերող հարցեր ու զեկույցներ:
Քաղաքապետի խոսքից հետո կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանն իր ելույթում նշեց, որ կրթական բարեփոխումները կոչված են լուծել համակարգային մի շարք խնդիրներ` կայունացնել ոլորտում տիրող իրավիճակը, նախադրյալներ ստեղծել կրթության ոլորտի զարգացման համար: «2011 թվականի հունվարի 1-ից 31 ավագ դպրոցներ անցել են կրթության ու գիտության նախարարության ենթակայության: Ստեղծվել է Երևան քաղաքի հանրակրթության զարգացման ծրագիր:
Քաղաքապետի համապատասխան կարգադրություններով ստեղծված աշխատանքային խումբը դպրոցներում սուսումնաիրություններ է անցկացրել, որոնց արդյունքում, դպրոցներից հեռացվել են 4 տնօրեն, նկատողություն ստացել` ևս 4-ը: Հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեղնոլոգիաների կիրառմանը հանրակրթական հաստատություններում»,-ասաց Գ. Սողոմոնյանը: Բացի այդ, նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ծրագիր է մշակում իր ենթակայության տակ գտնվող դպրոցները նորագույն տեխնոլոգիայով վերազինելու համար: Իսկ բարեփոխումներին, վարչության պետի խոսքով, նաև պետք է մասնակցեն դպրոցների տնօրենները:
«Սկսված է արդեն տնօրենների հավաստագրման գործընթացը, որին պետք է մասնակցեն բոլոր անորոշ ժամկետով պայմանագիր ունեցող տնօրեններն ու բոլոր ուսուցիչները, որոնք համապատասխանում են հավաստագրման գործընթացի պայմաններին»,-ասաց նա:
Իսկ կրթության ու գիտության նախարար Ա. Աշոտյանն իր հերթին նշեց, որ դպրոցները բարեփոխումների կիզակետում են գտնվում: Անդրադառնալով առկա խնդիրներին, նախարարն առանձնացրեց կառավարման որակի խնդիրը, սակայն նշեց, որ բարեփոխումների մեխանիզմները կյանքի են կոչվում: Նա հիշեցրեց, որ ապրիլի մեկին հավաստագրման քննությունների վերջին ժամկետն է, իսկ մինչև օգոստոս կշարունակվեն ուսուցիչների վերապատրաստումները: Առաջին հերթին, ըստ Ա. Աշոտյանի, պետք է պայքարել դպրոցներում իրականացվող դրամահավաքի դեմ, կանխիք դրամաշրջանառությունը հարկավոր է կանխել:
Նշենք, որ աշխատանքային հանդիպման ընթացքում Երևանի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը իրականացրեց «Օգնիր դպրոցիդ» կայքի շնորհանդեսը: Սա բոլոր դպրոցների համար կայքէջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան