Դպրոցական օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն մարտի 25-ին
Մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում կայացավ ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների` 2011 թ-ի հանրապետական օլիմպիադան:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած ամենամյա օլիմպիադան անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված օլիմպիադայի հիմնական նպատակը դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն ու ավագ դպրոց-ԵՊՀ կապն ամրապնդելն է:
Միաժամանակ Երևանում (Երևանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) և Իջևանում (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ) մեկնարկած օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցում էր 1601 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 950 աշակերտ մրցույթին մասնակցել է ԵՊՀ-ում: 485 դպրոցական հայտագրվել է Գյումրիում, իսկ 166-ը` Իջևանում:
Արդեն ավանդույթ դարձած օլիմպիադան այս տարի անցկացվել է 14 հանրակրթական առարկաների գծով (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ստեղծագործական աշխատանք):
ԵՊՀ-ից հայտնում են, որ օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին: Միջոցառումից անմիջապես հետո ԵՊՀ ֆակուլտետներում կմեկնարկի «Բաց դռների օր», որի շրջանակում աշակերտները կհանդիպեն ֆակուլտետների դեկանների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան