ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համագործակցությունն այս տարի ևս կշարունակվի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջև համագործակցությունն այս տարի ևս կշարունակվի:
Որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը և հաճել պահեր պարգևելու հանդիսատեսին:
« Դժվար է գերագնահատել դասական երաժշտության դերը երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակության տեսակետից: Մեր հասարակությունը` հատկապես երիտասարդները, պետք է հնարավորություն ստանան ունկնդրելու գեղարվեստական բարձր և լուրջ արժեք ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների կատարումները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցության նպատակը մեկն է` մեր երեխաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության լավագույն ստեղծագործություններին, արդյունքում` նրանց միջոցով մարմնավորել դրանցում արտահայտված գեղեցիկի և վսեմի գաղափարները: Վստահ ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ու Հայաստանի պետական երիտասարդական երգչախմբի ավյունը միանալով իրար` նոր որակ են տալու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ձեռքբերումները վկայում են համագործակցության դրական արդյունքի մասին: Հանդիսատեսի ջերմ ծափահարությունները ապագայի հանդեպ հավատով և հայրենիքում ապրելու և ստեղծագործելու ցանկությամբ են լցնում երիտասարդ երաժիշտների սրտերը` նպաստելով մեր մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Այս առումով ամենահիշարժանը 2010 թվականին անցկացրած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում կայացած «ՍարյանՖԵՍՏ» համերգաշարն էր:
2011-ը նույնպես խոստումնալից է: «Միրզոյան Բաբաջանյան ՖԵՍՏ»-ի շրջանակներում նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Բացի այդ, Երևանում համերգներ կկազմակերպվեն աշխարհահռչակ մենակատարներ Կոնստանտին Օրբելյանի, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Նարեկ Հախնազարյանի և այլոց մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է