Մրցույթ` «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունները համատեղ կազմակերպում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների լավագույն գրական ստեղծագործության VII միջազգային մրցույթ` «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով:
Կրթության ու գիտության նախարարության տեղեկատվության համաձայն, մրցույթն անցկացվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն այս տարվա սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը կկայանա հոկտեմբերին` «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում-2011» ծրագրի շրջանակում:
Նշենք, որ մրցույթի անցկացման կարգը տեղադրված է edu.am` ԿԳՆ-ի պաշտոնական կայքում: