Beeline բջջային ցանցի բաժանորդներին հասանելի են SMS-ծանուցումներ Facebook-ից
«ԱրմենՏել» ՓԲԸ –ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook ցանցում SMS-ծանուցման ծառայության գործարկնան մասին: Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ` իրենց «պատին» կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաև SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին և այլ:
Ընկերության տեղեկատվության համաձայն, «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հետամուտ լինելով էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միտումներին, ընկերությունն առաջինը Հայաստանում գործարկում է սոցիալական ցանցերում շփվելու նոր ծառայություն: «Այս ծառայության շնորհիվ մեր բաժանորդները կարող են մնալ կապի մեջ իրենց ընկերների հետ, կիսել տրամադրությունը և հետևել նորություններին, որտեղ էլ նրանք լինեն», - ասել է նա:
Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման և SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը մինչև 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ, անկախ բաժանորդի սակագնային պլանից:
Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի «Բջջային տարբերակ» բաժնում, կամ 32665 համարին ուղարկի FB բովանդակությամբ SMS-հաղորդագրություն: Պատասխան նամակում ստացած ակտիվացման կոդը պետք է մուտքագրել Facebook-ի էջի համապատասխան դաշտում: Անձնական էջի խմբագրման «Ծանուցումներ» դաշտում օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել մեկ կամ մի քանի չափորոշիչ, որով նա ցանկանում է ստանալ SMS-ծանուցումներ: Կարելի է ընտրել նաև ծանուցումներ ստանալու ժամերը:
Մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է