Հայաստանի և Ռուսաստանի ընտրանիներն այսօր կսկսեն նախապատրաստությունը
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներն այսօր կհավաքվեն Մոսկվայում և կսկսեն նախապատրաստվել Հայաստանի ընտրանու հետ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանում կայանալիք հանդիպմանը: Վաղն առավոտյան Դիկ Ադվոկատը մի քանի ֆուտբոլիստների հետ միասին կպատասխանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Չորեքշաբթի և հինգշաբթի թիմը երկու մարզում կանցկացնի «Լոկոմոտիվի» պահեստային մարզադաշտում, իսկ մարտի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 11:00-ին կմեկնի Հայաստան: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հայաստանում Ադվոկատը ևս մեկ անգամ կհանդիպի լրագրողների հետ, իսկ թիմը պարապմունք կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ հաջորդ օրը պետք է տեղի ունենա Հայաստան-Ռուսաստան խաղը:
Հայաստանի ընտրանին նույնպես այսօր կսկսի ուսումնամարզական հավաքը: Բոլոր պարապմունքները փակ են և կանցնեն առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու երկրպագուների: Թիմն այսօր երեկոյան կհավաքվի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, որտեղ կմնա մինչև հանդիպումը: Առաջին պարապմունքն այսօր կսկսվի ժամը 17:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ