Փորձագետ. «Պատերազմի վերսկսման դեպքում առաջին հերթին տուժելու է Ադրբեջանը»
Голос Армении-ն հրապարակել է ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Կարաբեքյանի հոդվածը: Վերջինս նշում է, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ և հաղթել այն: Պատերազմ սկսելու համար ագրեսոր պետության առաջնորդն առաջին հերթին պետք է ապահովի իր բնակչության և պետության համար կարևոր օբյեկտների անվտանգությունը: Քարտեզին նայելիս նույնիսկ շարքային քաղաքացու համար պարզ է դառնում, թե որքան խոցելի են Քուռ գետի կամրջով անցնող խողովակներն ու Մինգեչաուրի ՀԷԿ-ը:
Բացի այդ, հոդվածագիրը նշում է, որ ԼՂ և Ադրբեջանի բանակների շփման գծից քիչ հեռու Ներքին Ղարաբաղի խիտ բնակեցված տարածքն է, որտեղ 3 միլիոնից ավել մարդ է ապրում: Պատերազմի վերսկսման պարագայում այս բնակչությունն առաջին հերթին կտուժի հենց իր ադրբեջանական զորքից, քանի որ այս տարածքը պատերազմական գործողությունների թատերաբեմ կդառնա և ադրբեջանական զորքերի մանեւրումների համար միակ հարմար տեղն է լինելու: Այս ամենը հաշվի առնելով` հոդվածագիրը վստահ է, որ Ալիևը երբեք էլ պատերազմ չի սկսի, իսկ Ադրբեջանի նախագահի ռազմական հռետորականությունն արդեն հոգնեցուցիչ է դարձել իր իսկ քաղաքացիների համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում