Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին
«Հայկական ժամանակը» տպագրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը, թե ինչու ինքը մարտի 17-ին Ազատության հրապարակում չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին:
Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում` նաև` ծոմապահության ցուցադրականությունը: …Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում