Իսրայելի նախկին նախագահը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության համար
Իսրայելի դատարանը հրապարակել է մեղադրական վճիռը երկրի նախկին նախագահ Մոշե Կացավի նկատմամբ, ում մեղադրում էին իր ենթակայի բռնաբարության մեջ:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, նախկին նախագահը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Բացի այդ, դատարանի որոշմամբ, Կացավը դատապարտվել է երկու տարի պայմանական ազատազրկման ու 100 հազար շեկել (մոտ 28 հազար դոլար) տուգանքի:
2010 թ-ի դեկտեմբերի 30-ին դատարանն արդեն մեղավոր ճանաչել էր Կացավին բռնաբարության համար: Ենթական, ում անունը դատականը նյութերում չի հրապարակվել, հայտարարել էր, թե Կացավը «սեռական մոլագար» ու լուրջ հանցագործ է, ով իրեն վերածել էր «սեռական ստրկուհու»:
Նախկին նախագահն իր հերթին պնդում էր, թե իր ու ենթակայի միջև ընդամենը ռոմանտիկ հարաբերություններ են եղել: