Եվս 2-ն ազատ կարձակվե՞ն
«168 ժամի» տեղեկություններով` պայմանական վաղաժամկետ որոշումներ կայացնող համապատասխան հանձնաժողովն ապրիլի 1-ի նիստում քննարկելու է Արամ Բարեղամյանի եւ Շմավոն Գալստյանի ազատ արձակման հարցը: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ժամկետը լրացել է փետրվարին:
Ըստ թերթի, չի բացառվում, որ ապրիլի 8-ի հանրահավաքից առաջ այս երկուսը եւս լինեն ազատության մեջ: Թերթի աղբյուրները նշում են, որ այս տարբերակը չի կիրառվի Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի նկատմամբ եւ հիշեցնում, որ Փաշինյանի պայմանական ազատվելու ժամկետը լրանում է ապրիլի 6-ին, իսկ Ս. Միքայելյանինը` 1 տարի հետո:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում