Թուրք փորձագետ. Այսօր Լիբիան, վաղը Իրանը, մյուս օրը Թուրքիան
Իմպերիալիստական երկրները ծրագրել են Լիբիայից ու Իրանից հետո թիրախ դարձնել Թուրքիան: Իսկ թուրքերն այդ վտանգը ոչ գիտակցում են, ոչ զգում, քանի որ ամերիկացիներն ամեն ինչ անում են այդ վտանգը թաքցնելու համար: Նման մտավախություն է հայտնել «Ulusalkanal» լրատվական կայքի վերլուծաբան Բյուլենթ Էսինօղլուն:
Ըստ նրա` իմպերիալիստները նպատակ ունեն անջատել Իրանի արևմտյան, Իրաքի հյուսիսային և Թուրքիայի հարավարևելյան հատվածներն ու հիմնել անկախ Քուրդիստան պետություն:
Էսինօղլուն դժգոհում է, որ հայտարարված քրդական ու հայկական հարցերի լուծման գործընթացներով Անկարան թուլացնում է իր դիրքերը: Բացի այդ պատերազմն էլ արդեն հասել է «Թուրքիայի դռանը»:
«Նախևառաջ հարկավոր է, որ թուրք ժողովուրդը սթափվի, խելքը գլուխը հավաքի ու Լիբիայի վրա արևմտյան դաշնակից ուժերի կատարած հարձակումից ճշմարիտ դասեր քաղի»,- ընդգծում է Էսինօղլուն: Նրա համոզմամբ` այժմ Թուրքիան ամենից շատ «մտավոր զորահավաքի» կարիք ունի. թուրք հանրությանը պետք է իրազեկել Արևմուտքի ունեցած նպատակների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան