Դիկ Ադվոկատ. «Եթե շաբաթ օրը չխաղանք 100 տոկոս նվիրվածությամբ, ապա արդյունք էլ չի լինի»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Մոսկվայում հրավիրած մամուլի ասուլիսում հիշեցրել է, որ առանց 100 տոկոս նվիրվածության ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ հաղթել ոչ մի մրցակցի: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային թիմը նախապատրաստվում է մարտի 26-ին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը:
«Առջևում դեռ 6 խաղ ունենք: Ինչպես միշտ, ասում եմ, որ պարգևը հաղթողին սպասում է միայն վերջում: Առայժմ ընդամենը 4 հանդիպում ենք անցկացրել: Սակայն հասկանում եմ, որ եթե հաղթենք Հայաստանում, մրցակիցը մեզանից հետ կմնա 5 միավորով: Իսկ եթե այլ արդյունք արձանագրվի, հայերը կմնան այն թիմերի շարքում, որոնք պայքար են մղում եզրափակչի ուղեգրերի համար: Պայմանները, ի դեպ, նույնն են լինելու բոլորիս համար: Բացառությամբ այն բանի, որ մեր մրցակիցն անցկացնելու է տնային 4-րդ հանդիպումը: Ի դեպ, մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե Հայաստանի ընտրանին ինչպես կխաղա: Գլխավորն այն է, թե ինչպես կխաղանք մենք: Բնականաբար, չի կարելի խաղալ այնպես, ինչպես Բելգիայի ու Իրանի թիմերի հետ հանդիպումներում: Անհրաժեշտ է գործել այնպես, ինչպես Իռլանդիայում և Մակեդոնիայում: Այլ կերպ ասած` շատ ագրեսիվ` ցուցադրելով լավ ֆուտբոլ: Կարծում եմ` բոլորն էլ պատրաստ են դրան: Եթե շաբաթ օրը չխաղանք 100 տոկոս նվիրվածությամբ, ապա արդյունք էլ չի լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են