Վ. Դալլաքյան. «Իշխանություն-ընդդիմություն պարտիայում քաղաքակիրթ ելք գտնվեց»
«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին` ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշել է, որ այս հարաբերություններում դոմինանտ են եղել տարաբնույթ էքսցեսներ. «Տեր-Պետրոսյանի օրոք Դաշնակցության նկատմամբ կիրառվեցին բռնություններ, իսկ 1996-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության հանդեպ բռնությունները շարունակվեցին նոր թափով: Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ 2004-ի ապրիլյան և 2008-ի մարտի 1-ի վայրագություններն իրականացվեցին: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնել է 2008-ի ապրիլին, և պետք է արդար լինել և ընդունել, որ նրա օրոք ընդդիմության հանդեպ չեն իրականացվել այնպիսի գործողություններ, ինչպիսիք եղել են նախորդների ժամանակ»:
Ըստ պատգամավորի` մարտի 17-ից հետո իշխանություն-ընդդիմություն պարտիայում գտնվեց պատային իրավիճակից դուրս գալու քաղաքակիրթ ելք: Հակամարտող կողմերը չգնացին արկածախնդրության:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում