Ճապոնիայի տնտեսական կորուստը կարող է կազմել 300 մլն դոլար
Ճապոնիայի կառավարության գնահատականով, աղետալի երկրաշարժի ու ցունամիի հետևանքով երկրի տնտեսական կորուստները կարող են գերազանցել 300 մլն ԱՄՆ դոլարը: Խնդրի վերաբերյալ իր հաշվարկները կառավարության այսօրվա նիստում կներկայացնի Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը:
Հաղորդում է Utro.ru-ն:
Հասկանալի է, որ դեռևս դժվար է հստակ հաշվարկներ կատարել, բայց այն հավանաբար, կտեղավորվի վերոնշյալ թվի սահմաններում:
Նշենք, որ մարտի 11-ին տեղի ունեցած աղետի հետևանքները դեռևս իրենց զգացնել են տալիս` մի շարք գործարաններ այդպես էլ չեն գործարկվել, Ճապոնիայի հյուսիս-արևելքում շարունակվում են փրկարար-որոնողական աշխատանքները , իսկ ավելի քան 14 հազարը համարվում է անհետ կորած:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա