Ռուսներին 50 հազարական դոլար է խոստացվել հաղթանակի համար
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել է պարգևատրել ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանում կայանալիք խաղում հաղթելու դեպքում: Յուրաքանչյուր խաղացող, ով կհայտնվի հայտացուցակում, կստանա 50 հազար դոլար: Գումարի չափը նախապես համաձայնեցվել է ՌՖՄ-ի և խաղացողների ու մարզիչների միջև: Այս մասին հայտնել է «Տերրիկոնը»:
Ֆուտբոլիստների պարգևատրության անհրաժեշտության մասին վերջերս խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
«Ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի չվճարել ֆուտբոլիստներին ազգային հավաքականում կատարած աշխատանքի համար,- ասել է Ադվոկատը:- Ամեն դեպքում` ֆինանսական հարցը կմոտիվացնի խաղացողներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են