Ա. Մամեդլի. Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում բացահայտել Հուսեյնովի սպանությունը
Այն, որ Ադրբեջանի իշխանությունները մինչև այժմ չեն հետաքննել «Մոնիտոր» թերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն նման մտադրություն չունի:
Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի իրավապաշտպան Ալեքսեր Մամեդլին:
Նրա խոսքերով, շատ կարևոր է ոչ միայն սպանություն գործողներին հայտնաբերելը, այլ նաև սպանության պատվիրատուին: Մամեդլին հիշեցրել է, որ Ադրբեջանում այդ հարցով հանցագործներ են համարվում Վրաստանի քաղաքացիներ Թեյմուրազ Ալիևն ու Թաիր Խուբանով, սակայն վերջիններս այդ գործի հետ իրականում ոչ մի կապ չունեն:
Հիշեցնենք, որ «Մոնիտոր» թերթի գլխավոր խմբագրի սպանությունից հետո, դրա լրագրողական բացահայտմամբ սկսեց զբաղվել նույն թերթի լրագրող, հետագայում՝ «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով իր հետաքննության ավարտից հետո հայտարարեց, թե Հուսեյնովին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա է սպանել, ով ի դեպ անձամբ հայտնել էր լրագրողին:
Հատկանշական է նշել, որ այդ հայտարարությունից հետո, լրագրողին տարբեր գործերով շինծու մեղադրանքներ ներկայացվեցին և այս պահին նա գտնվում է ազատազրկման վայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին