Նոր մանկական ծրագրեր` «ԱրմենՏել» ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերության շրջանակում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր մեկնարկել են «Արվեստի ծիածան» և «Երկիրն իմ մոլորակն է» նոր մանկական ծրագրերը` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Այս մասին տեղեկացանք «ԱրմենՏել» ընկերությունից:
«Արվեստի ծիածան» ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն կստանան մասնակցելու արվեստի և դասական երաժշտության վերաբերյալ զրույցներին: Առաջին մասնակիցներն տեղեկացել են «Լուսնի սոնատի» ստեղծման պատմությունը, Կոմիտասի արձանի խորհրդանիշը, ունկնդրել են Կոմիտասի և Մեծն հայ բանաստեղծ Պարույր Սևակի կենդանության օրոք կատարված ձայնագրությունները, ինչպես նաև ծանոթացել են «Աիդա» օպերայի ստեղծման մանրամասներին: Ծրագիրը եզրափակել է հայտնի դուետ «Արս Լունգա»-ն:
«Երկիրն իմ մոլորակն է» ծրագիրն անց է կացվում ապակու դիզայներ Հենրիկ Նիկոյանի ցուցահանդեսի շրջանակում: 6-12-րդ դասարանի աշակերտները կծանոթանան բնապահպանական խնդիրներին վերաբերող արվեստի նմուշներին, իսկ «Ստեղծագործական սրահում» բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն ժամանակակից խնդիրները: Առաջին մասնակիցները դարձան Նոր-Խարբերդի թիվ 2 դպրոցի աշակերտները: Ցուցանմուշները դիտելուց հետո, բնապահպանների աջակցությամբ երեխաները քնարկել են անտառների պահպանության հիմնահարցը, ինչպես նաև մասնակցեցին ստեղծագործական սեմինարին, որի նպատակն է կերտել թեմատիկ աշխատանքներ:
«Մեր մանկական ծրագրերի ռազմավարությունն է միավորել ստեղծագործական և ճանաչողական գործընթացը` դարձնելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվելու փաստը անմոռանալի յուրաքանչյուր երեխայի համար: Հնարավոր չէ թեագնհատել կրթական բաղադրիչի դերը 21 դարի թանգարանում, և մեզ համար կարևորագույն խնդիր է հանդիսանում նման միջոցառումների պարբերականության պահպանումը», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը:
«ԱրմենՏել» ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերը վառ օրինակ են հանդիսանում աճող սերնդի դաստիրակության հարցում: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն հայտնաբերել նորը, այլ նաև հաղորդակցվել արվեստին` արտահայտելով իրենց տեսակետը այս կամ այն հարցի առնչությամբ», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր:
«ԱրմենՏել» ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջև կնքված երկարատև համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համեգներ և այլ ստեղծագործական սեմինարներ` ուղված երեխաների և պատանիների գեղագիտական դաստիրակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին