Լ. Զուրաբյան. « Մենք չենք ցանկանում թագավորել ավերակների վրա»
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե` «1988-ին մենք ունեցել ենք թավշյա հեղափոխության օրինակ, եկել է ժամանակը կրկնել այն: Սակայն այս հեղափոխություններն իրենց ճանապարհն ունեն, մենք չենք ուզում թագավորել ավերակների վրա»` Голос Армении թերթը գրում է. «Այո´, Զուրաբյանն իրականում չի ստում, ՀՀՇ-ականները սովոր չեն թագավորել ավերակների վրա, նրանք սովոր են իրենց թագավորության ընթացքում ավերակների վերածել երկիրը»:
Թերթը հիշեցնում է, որ 1988թ-ին` Սպիտակի երկրաշարժի արդյունքում, աղետի գոտու վերականգնման համար ահռելի գումարներ և միջոցներ մտան Հայաստան: Թվում էր, թե նման լայնամասշտաբ օգնությամբ երկիրը շատ շուտ պետք է վերականգնվեր, սակայն իշխանության եկած ՀՀՇ-ն պետական ծրագրերի օրակարգից լիովին հանեց աղետի գոտու վերականգնաման խնդիրները, փոխարենը` Սպիտակի համար նախատեսված ողջ օգնությունը մսխվեց այն ժամանակվա իշխանությունների կողմից:
«Տեր-Պետրոսյանի գործունեության արդյուքում Հայաստանը վերածվեց ավերակի»,-գրում է թերթը և հիշեցնում, որ 1990-1996թթ. ընթացքում վերամշակման արդյունաբերությունը Հայաստանում կրճատվեց 50%-ով, իսկ թեթև արդյունաբերությունը` 70%-ով, շուրջ 7000 գործարաններ դադարեցին աշխատել: «Այսօր Լևոն Զուրաբյանը կոչ է անում կրկնել այս ճանապարհը… Ժողովուրդը, սակայն, կարող է թույլ չտալ նման սցենարի կրկնություն, եթե ժամանակ առ ժամանակ հետ նայի դեպի իր անցյալը»,-գրում է նյութի հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում